Զախարովան պատասխանել է Քըլըչդարօղլուի մեղադրանքներին
Ռուսաստանը «Արևմուտքի պես չի գործում» և չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարություններն այն մասին, թե, իբր Ռուսաստանը միջամտում է ընտրական գործընթացներին:
«Մենք մտադիր ենք շարունակել համակարգված աշխատանքը թուրքական կողմի հետ՝ զարգացնելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը։ Մենք կրկնում ենք, որ մենք չենք հետևում հավաքական Արևմուտքի օրինակին և չենք ձգտում միջամտել այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ թուրք ժողովուրդը ցույց է տվել իր նախասիրությունները ժողովրդավարական կամարտահայտման ժամանակ։
«Մենք հարգում ենք այս ընտրությունը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ԿԸՀ-ն ճանաչել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը։ Քվեաթերթիկների 99,43%-ի մշակման արդյունքներով նա ստացել է ձայների 52,14%-ը, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,86%-ը
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչ...