ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյունների ձայներ՝ Կուրսկի մարզում, ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել
ՌԴ Կուրսկի մարզի բնակիչները հրապարակել են կադրեր, որոնցում լսվում են ուժգին պայթյունների ձայներ։ Նշվում է, որ ենթադրաբար աշխատում է ՀՕՊ-ը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՌԴ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Հունիսի 2-ի գիշերը նա թելեգրամյան իր ալիքում գրել է, որ անօդաչուները խոցվել են Կուրսկի մոտ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, գրում է RTVI-ը։
«Կուրսկի բնակիչներին խնդրում ենք հանգստություն պահպանել, քաղաքը գտնվում է մեր զինվորականների հուսալի պաշտպանության ներքո։ Կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք հայտնել 112-ին»,- ասել է մարզի ղեկավարը։
Baza-ն պնդում է, որ Կուրսկը գնդակոծվել է գիշերը։ Ալիքը հայտնել է «անհայտ օբյեկտի» մասին, որը հարվածել է Սոյուզնայա փողոցում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքին։ Baza-ն հրապարակել է վնասված մուտքի և մոտակայքում հայտնաբերված երկարավուն առարկայի լուսանկարները։
Հունիսի 1-ի երեկոյան նահանգապետ Ստարովոյտը խոսել է Կուրսկում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը զինամթերք է նետել ենթակայան, արդյունքում Գոգոլևկա գյուղը հոսանքազրկվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ Մերձմոսկվայում․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ Այս մասին գրում է RTVI-ը, նշվ...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր զինվորական ծառայություն՝ իգական սեռի ներկայացուցիչների համար․ ՊՆ
Օրենսդրական նախաձեռնությամբ` 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր հիմունքներով անցնել 6-ամսյա պարտադի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական զինուժի կողմից Շեբեկինոյի հրետակոծության կադրերը
Շեբեկինոյի բնակելի թաղամասերի ուղղությամբ ուկրաինացի զինյալների հրետակոծության հետևանքով ամբողջությամբ այրվել են բնակիչն...