ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչու է Պատմական Հայաստանի քարտեզը հանվել. Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քատեզը հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով, պարզաբանում են Երևանի մետրոպոլիտենից։
«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը, տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով»,–գրել է մետրոպոլիտների խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ։
Ավելի վաղ համացանցում քննարկման առարկա էր դարձել այն, որ մետրոյի կայարանից պատմական Հայաստանի քարտեզ տեղը գովազդային վահանակ էր հայտնվել։
[64734966fcd078c2a23a44866fb71c7d.jpg]
[614f6fbeb6cc6bfec366a1f1dc8db0eb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները քաղաքացու հանդեպ բռնություն են կիրառել և բերման ենթարկել
Քիչ առաջ Auroranews- ն ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Բելլաջո» ռեստորանի առջև, ոստիկանները քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...