Քաղաքականություն

Փաշինյանն ու Էրդողանը կհանդիպե՞ն․ թուրքական աղբյուրներ

Gohar Vardanyan 1 րոպե 184 դիտում
Փաշինյանն ու Էրդողանը կհանդիպե՞ն․ թուրքական աղբյուրներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կհանդիպեն Թուրքիայում։ Այս մասին հայտնել են մի շարք թուրքական աղբյուրներ։
 

Հանդիպմանը քննարկվելու են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։ 
 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին Անկարայում ներկա կլինի Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 3-ին:

Միջոցառմանը մասնակցելու են 20 երկրների ղեկավարներ և 45 նախարարներ։

 

Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների նախնական հաշվարկի ավարտից հետո Փաշինյանը Twitter-ի իր էջում շնորհավորել էր Էրդողանին ՝ հայտնելով համատեղ աշխատանքի պատրաստակամություն «հանուն պետությունների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման»:

 

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250