Մահացել է Պուտինի ենթադրյալ մայրը
Վրաստանում 97 տարեկան հասակում մահացել է Վերա Պուտինան՝ կինը, ով պնդում էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայրն է։ Mtavari հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կնոջ հուղարկավորությունը տեղի է ունեցել մայիսի 30-ին Վրաստանի Մետեխի գյուղում։
Հայտնի է, որ Վերա Պուտինան ծնվել է 1926 թվականին ՌՍՖՍՀ Պերմի մարզի Օչերսկի մարզի Տերեխինո գյուղում։
Իր իսկ վկայությամբ, այնտեղ կինը ծանոթացել է մի ամուսնացած տղամարդու հետ, որից երեխա է ունեցել՝ Վովա (Վլադիմիր) Պուտինին։
Ավելի ուշ կինն ամուսնացել է վրացու հետ և որդու հետ տեղափոխվել Մետեխի։ Նրա պնդմամբ, խորթ հայրը վատ է վարվել Վովայի հետ։
Արդյունքում կինը տղային ուղարկել է Ռուսաստան՝ ծնողների մոտ և դրանից հետո չի տեսել։
Վերա Պուտինան պնդել է նաև, որ Վլադիմիր Պուտինին հեռուստացույցով տեսնելուն պես անմիջապես ճանաչել է իր Վովային։
Այս վարկածի կողմնակից լրագրողները նշել են, որ Պուտինի մանկության մասին իրական տեղեկատվությունը շատ քիչ է։ Իսկ Մետեխի գյուղի բնակիչները սիրում են քննարկել այս պատմությունը, և ամեն անգամ այն ավելի ու ավելի հետաքրքիր մանրամասներով ուղեկցվում։
Օրինակ՝ գյուղում ասում են, թե որոշ ժամանակ կնոջ համար անվտանգության ծառայություն են հատկացրել և նույնիսկ ԴՆԹ թեստ են վերցրել նրանից։
Ենթադրվում էր, որ գաղտնի ծառայությունները Վերայից խլել են որդու բոլոր հին լուսանկարներն ու փաստաթղթերը։
Վերջին տարիներին Պուտինան չէր շփվում լրագրողների հետ։ 2022 թվականին Formula հեռուստաալիքը հայտնել է, որ նա վատառողջ է, և հարազատները նրան տեղափոխել են Թբիլիսի։
ՌԴ նախագահի պաշտոնական կենսագրության համաձայն՝ Պուտինը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Լենինգրադում։ Նրա հայրը Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինն է (1911-1999), մայրը՝ Պուտինա (Շելոմովա) Մարիա Իվանովնան (1911-1998):
[b1c05668dd635788ff20d454a3cbbc1d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...