«Ի՞նչ պետք է անենք, հո՞ «սալյուտ» չենք խփելու». Տիգրանաշենի վարչական ղեկավարը՝ գյուղի հնարավոր հանձնման մասին
Տիգրանաշենի հնարավոր հանձնումը ոչ միայն տիգրանաշենցիների հարցն է, այլև՝ ամբողջ ժողովրդի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը:
Տիգրանաշենը Պարույր Սևակ խոշորացված համայնքի վարչական տարածքում է:
Տիգրանաշենի վարչական ղեկավարը չի ցանկանում անկլավների թեմայով որևէ մեկի հետ բանավիճել: Նրա կարծիքով՝ անկլավների հարցը դեռ որոշված չէ, քննարկման փուլում է, ուստի, ժամանակից շուտ չի ուզում հայտարարություններ անել:
Ասում է՝ բոլորն են լսել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսել Տիգրանաշենի մասին: Լյուդվիգ Ստեփանյանը միայն թե սրտնեղում է, որ ուր գնում է բոլորն իրեն այդ հարցն են տալիս, որ Տիգրանաշենը հանձնում են: Խոստովանում է՝ ինքը ո՛չ նման բան է հասկացել երկրի ղեկավարի խոսքերից, ո՛չ էլ՝ լսել:
«Ես նման բան չեմ լսել, որ հայ-հայ է Տիգրանաշենը տալիս ենք: Ես լսել եմ, որ հիմա հիմք են վերցրել 1975 թվականների քարտեզն ու դրա շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Ես Փաշինյանի բերանից լսել եմ, երբ ադրբեջանցիները մեր տարածքներից հետ կքաշվեն և կվերադարձնեն Արծվաշենն, այո, ինչու չէ, կարող է նաև Տիգրանաշենի մասով նման մոտեցում լինել: Կարող է նաև փոխանակման հարցն էլ լինի»,- նկատել է նա:
Իսկ ի՞նչ կանեն անկլավների հնարավոր հանձնման կամ փոխանակման դեպքում, Լյուդվիգ Ստեփանյանն արձագանեց.
«Ի՞նչ պետք է անենք, հո՞ «սալյուտ» չենք խփելու: Մեր երկիրն այսօր բարդ իրավիճակում է գտնվում, բազմաթիվ խնդիրներ են մեր երկրի առաջ ծառացած: Թեկուզ ինչ- որ մի պահի մեր ապագա սերունդների համար պետք է ռիսկային լուծումներ գտնենք: Սակայն, ասածս չի նշանակում, որ պետք է տարածքներ հանձնենք: Պետք է հասկանանք՝ ի՞նչն է մերը, ինչն՝ իրենցը: Եթե պատմականորեն նայենք մեր տարածքները պետք է շատ լինեին, բայց պատմության մեջ եղել են ժամանակներ, որ այդ տարածքներում նաև ուրիշ պետության մարդիկ են ապրել և կարծում են, թե իրենցն է, և այդպես 35 տարի է՝ կռվում ենք»:
Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավարը հայտարարել է, որ իրենց համար այսօր ամենաառաջնային հարցը ճանապարհներն ու կոմունիկացիաները չեն, սրանք լուծվող հարցեր են, կարևորը տարածքի հարցն է:
«Մեզ այս հարցը հաճախ են տալիս, բայց այսպես դիտորդի կարգավիճակով նման հարցեր տալով ոչինչ չի փոխվելու։ Սաղ իրենց կողքից դիտորդ են կարգել ու հարցնում են՝ տալիս են Տիգրանաշենը: Բայց նշեմ, որ ստեղծված իրավիճակը շատ լուրջ է, բաներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք չգիտենք, թե ինչ է սպասվելու, անվտանգությունն ինչպես է ապահովվելու, ինչի ենք հասնելու։ Իմ նպատակն այն է, որ բոլորս կենտրոնանանք այս հարցի շուրջ»,-շեշտել է Ստեփանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...