Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0, որովհետև ֆեյքապահները տեղափոխվել են ուրիշ տեղ․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արայիկ Հարությունյանը «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին խոսելիս նշել է.
«Նախկինում եթե այդ ՊՈԱԿ-ը ֆեյքերի նպատակով է եղել, այն այլևս նման նպատակով չի գործում, և երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար և ասացի՝ քանի՞ ֆեյք ունեք, որ ասում են «ֆեյքերի» ՊՈԱԿ, ասացին 0, որովհետև ֆեյքապահները տեղափոխվել են ուրիշ տեղ, իրենց ֆեյքերի փնջերով բոլորը տեղափոխվել են այլ դաշտ»։
Նա նշել է, որ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ում բացի կրճատումներից ուրիշ բան չեն ունեցել, և դա բացասաբար է անդրադարձել ընդհանուր հաղորդակցման վրա․
«Հանրային կապերի կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք առանձնացրել ենք առանձին ուղղություն՝ հաղորդակցման ռազմավարությունը, և ՊՈԱԿ-ն իր ներուժով այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի և պետք է ունենա ապագայում։ Եվ ես շատ ցավում եմ, որ նման տենդենցը՝ այս ՊՈԱԿ-ի նկատմամբ ոչ ճշտգրիտ տեղեկություններ տարածելը, շարունակվում է»։
Նմանատիպ հոդվածներ
2 արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ «Հետք»
Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հա...
Հնգակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Մակրոնին
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարած...
Ելիսեյան պալատը` հնգակողմ հանդիպման մասին
Ելիսեյան պալատը, անդրադառնալով Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասն...
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ վարչապետ Ն...