Արևմուտքում սպառվում են զենքերը, որոնք կարող էին Կիև ուղարկվել
Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մյուս դաշնակիցների մոտ սպառվում են սպառազինության պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիևին: Հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Այս մասին գրում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի դաշնակիցները ստիպված են ավելի շատ զենք գնել Կիևի համար, քանի որ չեն կարող այն ապահովել ազգային պաշարներից։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ Արևմուտքը դեռևս մտադիր է զենք և ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային՝ առանց Կիևին Մոսկվայի հետ բանակցությունների մղելու։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ դաշինքի երկրները պետք է մեծացնեն զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարները սպառվել են Կիևին մատակարարումների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...
Բելգորոդում հրետակոծության հետևանքով 8 տուժած կա. մարդկանց տարհանում են
Բելգորոդի շրջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժել է ութ մարդ: Readovka-ն գրում է` մարդկանց տարհանում են:&nb...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...