Բելգորոդում հրետակոծության հետևանքով 8 տուժած կա. մարդկանց տարհանում են
Բելգորոդի շրջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժել է ութ մարդ: Readovka-ն գրում է` մարդկանց տարհանում են:
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ թաղամասում անդադար գնդակոծություններ են։ Բնակավայրերից խաղաղ բնակիչներին տարհանում են պաշտպանված տեխնիկայի օգնությամբ։
«Վտանգված է խաղաղ բնակիչների կյանքը, բնակչությունը։ Առաջին հերթին Շեբեկինոյում ու շրջակա գյուղերում։ Շրջանների ու քաղաքների վարչակազմն այժմ զբաղվում է մարդկանց հեռացմամբ։ Իհարկե, դա չի կարելի անել կրակի տակ։ Պետք է սպասել հրադադարի, Ուկրաինայի զինված ուժերի արկերից վիրավորվելու կամ զոհվելու վտանգների ավարտին»,- ասել է նահանգապետը։
Տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին մարտ է ընթանում: Շեբեկինոյում (Բելգորոդի մարզ) կրակոցներից հետո այրվում է ոստիկանության շենքը: Բելգորոդի մարզի օպերշտաբը հերքել է տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման մասին տեղեկատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...