Ուկրաինան այժմ չի կարող ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալ․ Մակրոն
Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող պայմանների և ՆԱՏՕ-ին նրա լիարժեք անդամակցության հնարավորության միջև ընկած հատվածում պետք է գտնել լուծում, որն այս երկրին անհապաղ աջակցություն և հստակ հեռանկարներ կապահովի, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցություն դեռևս հասանելի չէ (Ուկրաինայի համար): Կքննարկվեն հեռանկարները․․․: Անհրաժեշտ է անհապաղ աջակցության և երաշխիքների շատ հստակ ուղերձ, և անհրաժեշտ են հստակ հեռանկարներ», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հինգշաբթի Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։
Նման երաշխիքներ և նման հեռանկարներ, կարծում է Մակրոնը, Ուկրաինային կարող են տալ հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
«Մենք աշխատում ենք այս թեմայի շուրջ՝ սերտ համագործակցելով կանցլեր Շոլցի և մեր բոլոր եվրոպացի գործընկերների հետ: Ես հնարավորություն կունենամ հաջորդ երեքշաբթի այցելել Գերմանիա՝ կանցլերի հետ ավելի խորը քննարկումների համար, այդ թվում՝ այս թեմայով»,- ասել է նա։
Մակրոնը պատասխանել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիան միշտ պատրաստ է խոսել բոլորի հետ»։ Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է, որ ուկրաինական իրադարձությունների սկզբից ինքը մի քանի անգամ շփվել է Պուտինի հետ։
«Եթե նման հնարավորություն ընձեռվի, կախված բովանդակությունից, ես դա չեմ բացառում, բայց օգտակար քննարկման թեմա չկա»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...