Ստոլտենբերգն Ուկրաինային «կանաչ լույս» է տվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով ուկրաինական զինված ուժերի հարվածները Ռուսաստանի Դաշնության տարածքում, ասել է, որ Ուկրաինան «իրավունք ունի պաշտպանվելու»։ Այս մասին նա լրագրողներին ասել է դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»։
«Սակայն դա չի դարձնում ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամներին հակամարտության մաս: Դա մեր որոշումն էր՝ աջակցել Ուկրաինային՝ չդառնալով հակամարտության կողմ»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն այս հարցում երկու խնդիր ունի՝ աջակցել Ուկրաինային եւ թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի այս երկրի սահմաններից դուրս։
Ռուսաստանի սահմանամերձ շրջանները վերջին ամիսներին բազմիցս ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին, մասնավորապես՝ Բելգորոդի և Բրյանսկի շրջանները։
Հունիսի 1-ին Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Շեբեկինսկի շրջանը գտնվում է ուկրաինացի զինվորականների անդադար գնդակոծության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչ...