Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը, եթե Ադրբեջանը վերադարձնի Հայաստանի հողերը․ Փաշինյան
Մենք ասում ենք, որ պատրաստ ենք վերադարձնել գյուղերը, իսկ դուք պատրա՞ստ եք վերադարձնել Հայաստանի հողերը։ Եթե այո, ուրեմն հենց հիմա փոխանակենք, Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպես չէ, որ մենք անընդհատ երազում ենք ինչ-որ բան նվիրելու մասին: Մենք պատրաստ ենք տալ ու վերցնել։ Այսպիսով, մենք չենք նսեմացնում Հայաստանի շահերը։ Մենք առաջարկում ենք սահմանի ողջ երկայնքով ապառազմականացված գոտի մտցնել։ Մենք ցանկանում ենք վերացնել էսկալացիայի և ագրեսիվ քաղաքականության բոլոր հնարավոր պատճառները»,- նշել է նա։
Փաշինյանը պարզաբանել է, որ 29800 քառ. կմ-ն ընդգրկում է Արծվաշենը, ինչպես նաև Բերքաբեր, Պառվաքար, Այգեովիտ, Վազաշեն գյուղերի տարածքները, որոնք 1990-ական թվականներից գտնվում են Բաքվի վերահսկողության տակ։
«Ըստ 1975 թվականի քարտեզների՝ 29800 քառ. կմ-ն ներառում է նաև Սոթք-Խոզնավար հատվածում գտնվող այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին ժամանակներում օկուպացիայի արդյունքում»,- հավելել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր հերթին ասում է, որ Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում իր հողերը։
«Ես նույն բանն ասում եմ թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային։ Սա առավելություն է տալիս»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...