Կոչ եմ անում հիշել Արցախում շրջափակման պայմաններում ապրող 30 հազար երեխաներին․ Ռուբեն Վարդանյան
Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
«30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք զրկված են իրենց ամենակարևոր իրավունքներից, 30 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱ, որոնք ապրում են ադրբեջանական մշտական սպառնալիքների ու ագրեսիայի պայմաններում, որոնք ի տարբերություն աշխարհի շատ երկրներում ապրող իրենց հասակակիցների, արդեն զգացել են ինչ է շրջափակումը, ինչ է ցուրտը, ինչ է թերսնումը և մեծերի նման գիտեն, ինչ է նշանակում հայրենիքից, իրենց ընկերներից, իրենց տնից զրկվելու վտանգը...
Այն անհատներին, կազմակերպություններին, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, մինչև գեղեցիկ խոսքերով տեքստեր և լուսանկարներ հրապարակելը, կոչ եմ անում հիշել Արցախի երեխաների մասին, մի կողմ թողնել հերթապահ բառերը ու մտածել, թե ինչ պետք է անեն արդեն վեց ամիս շարունակ Արցախի երեխաների խախտվող իրավունքները պաշտպանելու համար:
Ես նայում եմ Արցախի երեխաների աչքերին և հսկայական պատասխանատվություն եմ զգում նրանց առջև։ Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ այս երեխաները շարունակեն մեծանալ այստեղ, կրթություն ստանան, գտնեն իրենց երջանկությունը, ստեղծեն ընտանիքներ և կյանք տան հայության նոր սերունդների։ Եվ յուրաքանչյուր ոք, ում համար թանկ են Արցախն ու նրա զավակները, ում համար իսկապես կարևոր են երեխաների իրավունքները, պետք է անձնական պատասխանատվություն կրի Արցախի երեխաների ապագայի համար», - գրել է Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...