Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Բրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահ Ֆերնանդո Աֆոնսո Կոլոր դի Մելուին դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման՝ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Новые известия»-ն։
Մեղադրող կողմի տվյալներով՝ 2010-2014 թվականներին, որպես Ալագոաս նահանգի սենատոր, Կոլոր դի Մելուն 4 միլիոն դոլարի կաշառք է ստացել պետական նավթային Petrobras ընկերության դուստր ձեռնարկությունից՝ շինարարական ընկերություններից մեկի համար պայմանագրեր կնքելու դիմաց։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Կոլոր դի Մելուն օգտագործել է իր քաղաքական ազդեցությունը՝ «Distribuidora» դուստր ձեռնարկության տնօրենների խորհրդի թեկնածուներին առաջ տանելու «և պայմանագրերի համար պայմաններ ստեղծելու համար», գրում է Daily Sabah-ը:
Ֆերնանդո Աֆոնսո Կոլոր դի Մելուն Բրազիլիայի առաջին նախագահն էր, ով ընտրվեց ժողովրդավարական ընտրությունների միջոցով 1989 թվականին ռազմական բռնապետության ավարտից հետո:
90-ականների սկզբին Կոլոր դի Մելուն մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, 1992 թվականին Բրազիլիայի Կոնգրեսը սկսեց իմպիչմենթի ընթացակարգը։ Այս հարցի քվեարկությունից քիչ առաջ նախագահը հրաժարական էր տվել։ Այնուամենայնիվ, քվեարկությունը կայացավ, Կոլոր դի Մելուն հեռացվեց պաշտոնից և ութ տարով զրկվեց քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։
2006 թվականին նախկին նախագահը ընտրվել է Ալագոաս նահանգի սենատոր։ Բրազիլիայի գլխավոր դատախազը նրան կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել 2015 թվականին, սակայն նա իր պաշտոնում է մնացել մինչև 2023 թվականի փետրվարը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...