Այսուհետ վարորդները ստիպված կլինեն զիջել բազմաթիվ պաշտոնյաների

Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում ավելացրել է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք ենթակա են կահավորման կապույտ առկայծող փարոսիկներով կամ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով։ Այս մասին գրում է Yerevan.today-ը

 

Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն օժտվել է քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություններով։ Իսկ Պետական եկամուտներին կոմիտեն, չնայած ունի նման գործառույթ, բայց ներառված չի եղել ցանկում։ 

 

Ցանկում ներառված չեն նաև Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները, այնինչ վերջիններիս բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտություն է առկա: Ուստի հակակոռուպցիոն կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի տրանսպորտային միջոցներին կապույտ առկայծող փարոսիկներով կահավորելու իրավասություն տրվեց։

 

Հաղորդվում է, որ շտապ օգնության, հրդեհային, զինվորական, փրկարար ծառայությունների և իրավակարգի ու անվտանգության ապահովման մարմինների տրանսպորտային միջոցները համարվում են օպերատիծ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, իսկ բոլոր տեսակի օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկները պետք է լինեն կապույտ գույնի։

 

Ցանկում առաջարկվում է լրացնել նաև Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները՝ նրանց բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Քաղաքականություն