«ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն ավելի է սրվում». Լուկաշենկո
ԱՊՀ-ի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն ավելի է սրվում և շարունակելու է սրվել։ Այս մասին, ինչպես փոխանցում է belta-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, Բելառուսը, Կենտրոնական Ասիայի պետությունները շրջապատող խոշոր խաղացողները կամաց-կամաց փորձում են մեզ մասնատել։ Մենք դա չպետք է թույլ տանք։ Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների աճող ռազմականացում և զորքերի աննախադեպ կենտրոնացում մեր ընդհանուր տարածքի մոտ, հակամարտությունների հրահրում»,-ասել է Լուկաշենկոն։
Նա կարծում է, որ այսօրվա դրությամբ առանցքային սպառնալիքներից մեկը տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունն է, ակնհայտ կեղծ, ֆեյք տեղեկատվության տարածումը։ Այդպիսի գործողությունների նպատակը միջազգային ասպարեզում պետությունների հեղինակությունը խաթարելն է։ Ֆեյքերի տակ, նշել է Բելառուսի առաջնորդը, երբեմն անցկացնում են վտանգավոր, ագրեսիվ գործողություններ։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Արևմուտքի փաստացի տեղեկատվական մենաշնորհը, մասնավորապես` ինտերնետի, հիմնական սոցիալական ցանցերի և միջազգային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը, միայն նպաստում են դրան։
Նշենք` Մինսկում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստը, որին մասնակցում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...