Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին․ լրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է
Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը, փոխանցում է News.am-ը։
Նա խոսել է նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել յուրաքանչյուր դեպք եւ յուրաքանչյուրն առանձին քննարկել: Այո, եթե լրագրողներն ապատեղեկատվություն են տարածում, դրան պետք է անդրադառնալ, սակայն ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԶԼՄ-ներն են անդրադառնում որոշակի հարցերի եւ մենք պետք է հետաքննող լրագրություն ունենանք: Ես կուզենայի դա մատնանշել որպես շարունակական հանձնառություն լրագրությունը պաշտպանելու տեսակետից եւ բարելավել լրագրության դիրքերը Հայաստանում: Շատերն են շփոթում փաստերն ու մեկնաբանությունները, դրանք պետք է տարանջատել»։
Նա կարեւորել է նաև ներառականությունը. «Դա նշանակում է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերին, լինի հաշմանդամություն ունեցող անձինք, լինեն ԼԳՏԲ համայնքը: Կան դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին. Ես ակնկալում եմ, որ մի կողմից քաղհասարակությունը պաշտպանի եւ ասի՝ չպետք է այսպես լինի, որ մարդիկ պետք է ունենան անվտանգ ապրել երկրում: Սակայն նաեւ ցանկանում եմ, որ պետությունն էլ ասի, որ սա չպետք է տեղի ունենա մեր երկրում, որ մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»։
ԵՄ դեսպանը նշել է նաեւ կանանց ներգրավվածությունը կառավարությունում, նաեւ խաղաղության գործընթացներում. «Վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության եւ կայունության համար գտնել հարատեւ լուծումներ: Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել»:
Նշենք, որ նույն ֆորումի ժամանակ իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Հայաստանում մամուլն ազատ է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն․ ԱՄՆ-ից՝ այդ մասին
Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհ...
ԵՄ-ն ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը
Երկու օրից Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվ...
Նախատեսում ենք ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մաս...
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանր...