Գարնանացանն իրականացվել է անասելի դժվար պայմաններում․ արցախցի նախարար
Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով, հաջողվել է իրականացնել նախատեսվող հիմնական ծավալները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
«Առաջնահերթությունները պայմանավորված են եղել շրջափակման իրողություններով, որի ընթացքում պարզ է դարձել ամենապահանջված գյուղատնտեսական մթերքների ցանկը: Դրանց մշակությունը խրախուսվել է աջակցության համապատասխան ծրագրով»,- ասել է նախարարը:
Ըստ գերատեսչության ղեկավարի, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման դժվարությունները կապված էին շրջափակման հետ՝ մասնավորապես սերմերի, պարարտանյութերի, բույսերի բուժման միջոցների, ջերմոցների շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի, ինչպես նաև անասնակերերի, վառելիքի մասնակի կամ ուշացումներով մատակարարումների, ինչը բացասական ազդեցություն է թողել գյուղոլորտի բոլոր ճյուղերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է․ որն է պատճառը
Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն...
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի բաժնեմասերի 30%-ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բա...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պարտքի շեմը բարձրացնելու օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ՝ բարձրացնելու պետական պարտքի առաստաղը։ Այս մասին գրում է РИА...