
Սինանյանը՝ իրեն Սփյուռքում վատ ընդունելու դեպքի մասին

Ես փիլիսոփայորեն եմ մոտենում իրեն Սփյուռքում վատ ընդունելու դեպքին: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մարդիկ կան, որոնք դժգոհ են տարբեր բաներից: Այնտեղ մարդկանց երկու կատեգորիա կա, մեկը որ զուտ կուսակցական է, կոնկրետ մի կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ իշխանությունների մաս է կազմել եւ շատ վատ հետք է թողել իր հետեւից, նրանց կողմից դա կազմակերպվում, թե ինչու են դա անում, իրենց հարցրեք: Մյուսն էլ՝ մի տեսակ արդեն նոր երեւույթ էր: Մարդիկ էին, որոնք Հայաստան հիմնադրամին տված գումարներն էին պահանջում: Թե ինձնից ինչու էին պահանջում, իրենց ովքեր էին, եւ ինչ գումար եւ ում էին տվել»,- նշել է Սինանյանը:
Նրա խոսքով՝ այս պայմաններում երբ կա քաղաքական լարվածություն, Սփյուռքում կա մի խավ, որը ենթարկվում է կոնկրետ շարժման կամ ուժի, եւ, ըստ նրա, անհնար է, որ չլինեն մարդիկ, որոնք ինչ-որ ձեւով չուզեն իրենց դժգոհությունն արտահայտել.
«Եթե ես գտնեմ, որ այնտեղ բովանդակային խնդիր կա, որի հետեւից գնալ է պետք, ապա կգնամ: Այս դեպքում, որ մարդիկ եկել ու ասում են՝ փողերս հետ տուր, հետեւաբար բան չկա ինձ համար»: