Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ Փաշինյան
Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։ Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ուրախությամբ են արձանագրում, որ խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացած են և սա շատ լարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է:
«Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ։ Սա չափազանց կարևոր է»
Ինչպես ընդգծել է վարչապետը, Հայաստանում կա և՛ հայ կաթոլիկ համայք, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական։
«Ես չեմ կարծում, որ այսօր որևէ ուղղությամբ, որևէ համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները ոտնահարվում են», -նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում. Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմա...