ՌԴ-ն ժամանակավոր արգելք է դրել երկրից պարկուճների և փամփուշտների արտահանման վրա
Ռուսաստանը ժամանակավոր արգելք է դրել քաղաքացիական և ծառայողական զենքերի համար նախատեսված պարկուճների և փամփուշտների արտահանման վրա։ Այս մասին գրում է Vedomosti-ին` հղում անելով ՌԴ կառավարության կայքին։
Նշվում է , որ փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 27-ին եւ ուժի մեջ է մտել այսօր՝ մայիսի 31-ին։ Արգելքը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հրամանում ներառված չեն փամփուշտներ և պարկուճներ՝ նախատեսված Ռուսաստանի զինված ուժերի, այլ զորքերի և ռազմական կազմավորումների գործունեությանն աջակցելու համար։
Ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են «պետության շահերի պաշտպանությունն ապահովելուն»։
Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ այս բանաձևը պատրաստվել է որպես պատժամիջոցների տակ գտնվող քաղաքացիներին և բիզնեսին աջակցելու միջոցառումների շարքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի կատարման մաս։ Սույն հրամանագիրը ստորագրվել է 2022 թվականի մարտի 8-ին։
Նմանատիպ հոդվածներ
Բելգորոդում հրետակոծության հետևանքով 8 տուժած կա. մարդկանց տարհանում են
Բելգորոդի շրջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժել է ութ մարդ: Readovka-ն գրում է` մարդկանց տարհանում են:&nb...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ...