Լավրովը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանին խորհուրդ է տվել «իմանալ իր տեղը»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպանին խորհուրդ է տվել «իմանալ իր տեղը», այլ ոչ թե խցկվել ՌԴ-ի եւ Հարավային Աֆրիկայի հարաբերությունների միջեւ, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե ամերիկացի կամ անդրօվկիանոսյան, անդրծովյան մեկ այլ դեսպանի ինչ-որ բան թվացել է, ապա պետք է առհասարակ իմանալ սեփական տեղն ու չխցկվել ուրիշի գործերի մեջ։ Եթե անդրադառնանք սպառազինությունների մատակարարումների թեմային, ապա մեկ անգամ եւս կընդգծեմ. մենք երբեք չենք խախտում միջազգային նորմերը։ Իսկ ահա մեր արեւմտյան գործընկերները դրանք խախտում են. չեզոքություն հռչակելով Ուկրաինայում իրադարձությունների հանդեպ՝ այդ երկիր են ուղարկում հսկայական քանակությամբ ժամանակակից, հեռահար եւ ոչ անվտանգ սպառազինություններ, այդ թվում նաեւ նրանց համար, ովքեր կիրառում են դրանք»,- ասել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ թե՛ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, թե՛ Ռուսաստանը, ինքնիշխան պետություններ են։
«Ամերիկացի դեսպաններն, այնուամենայնիվ, ավելի լավ կլիներ զբաղվեին իրենց իմիջով օտարերկրյա հասարակությունների աչքում»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռուբեն Բրիգետին պնդել է, որ հանրապետությունն իբր սպառազինություններ է մատակարարում ռուսական բանակին։ Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ-ում այնուհետեւ տեղեկացրել են, որ ԱՄՆ դեսպանը գերատեսչության պաշտոնական բողոքից հետո խոստովանել է, որ չափն անցել է, եւ ներողություն է խնդրել։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
Տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնականի մասնակցությամբ պանելային քննարկումը
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bra...