Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետեւ ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը, եւ պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։
Նշենք, որ համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն էլ ազատ են արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
Տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնականի մասնակցությամբ պանելային քննարկումը
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bra...