Հասարակություն
Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Դիզայներ Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- ասել է Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
5.0
Երեխայի առողջության շուրջ սկանդալային բացահայտում․ ձերբակալություն Արագածոտնի մարզում
Հրդեհը կանխել են. մանրամասներ
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
1.0