Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ փաստաբան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Մհեր Հակոբյանը:
Նա նշել է, որ Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մհեր Հակոբյանն ասել է, որ դատարանի կողմից նրան կալանավորելու հիմքը գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն է: Փաստաբանները համաձայն չեն դատարանի որոշմանը, եւ պատրաստվում են բողոքարկել այն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաչագան Ղազարյանին Հակակոռուպցիոն դատարանը կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Նմանատիպ հոդվածներ
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...