Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում անօդաչու թռչող սարքը մտել է բնակարան

Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մոսկվայի մարզի ուղղությամբ։   Մոսկվայի Լենինսկի պողոտայի տներից մեկի բնակիչը պատմել է, որ անօդաչու թռչող սարքը մտել է 14-րդ հարկի ի�…

Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մոսկվայի մարզի ուղղությամբ։  

 

Մոսկվայի Լենինսկի պողոտայի տներից մեկի բնակիչը պատմել է, որ անօդաչու թռչող սարքը մտել է 14-րդ հարկի իր բնակարան, որտեղ երեք մարդ է եղել։ Բարեբախտաբար պայթյուն չի եղել և տուժածներ չկան։ 

 

Դրոնի կտորներ հայտնաբերվել են նաև Պրոֆսոյուզնայա փողոցում գտնվող շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դրոնը կոտրել է պատուհանը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել։

 

Եվս մեկ այդպիսի դեպք է տեղի ունեցել Ատլասովա փողոցի 25-րդ հարկի բնակարանում։ 

 

Հիշեցնենք՝ ըստ նախնական տվյալների Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածներ չկան։

 

[7410126b2c43abdd56958e613b109518.jpg]

[1b623299bcf914f57d614093c7ae8941.jpg]

[9b2341bce0ccc615cde42a66832946f7.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250