ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կդարձնի ՀԱՊԿ խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին։ Այս մասին այսօր խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հունիսի 1-ից զինված ուժերում մեկնարկում է ամառային ուսումնական շրջանը։ Մեծ ուշադրություն կդարձվի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին «ՍՄՈԱ պլյուս»-ի (ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների խորհրդակցություն) շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», - նշել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների իրականացումը կապահովի բանակի և նավատորմի պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, կպաշտպանի ազգային շահերը և արդյունավետ արձագանքելը ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում կիրառել է հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...
Բելգորոդում հրետակոծության հետևանքով 8 տուժած կա. մարդկանց տարհանում են
Բելգորոդի շրջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժել է ութ մարդ: Readovka-ն գրում է` մարդկանց տարհանում են:&nb...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ...