ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր կուղարկի Կոսովո
Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է լրացուցիչ բազմազգ գումարտակ ուղարկել Կոսովո՝ այնտեղ տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին (KFOR) աջակցելու համար: Այս մասին ասված է Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից միացյալ ուժերի հրամանատարության հայտարարության մեջ։
«Վերջին անկարգությունների և 30 մարտիկի վիրավորվելու պատճառով ՆԱՏՕ-ի KFOR-ի (առաքելությունը) հրաման է արձակել Արևմտյան Բալկաններում օպերատիվ սպասարկման ուժեր տեղակայելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, KFOR-ի հրամանատարությունն ընդգծել է, որ բազմազգ գումարտակին հանձնարարվել է մեծացնել ստորաբաժանումների պատրաստվածությունը՝ անհրաժեշտության դեպքում գործող ստորաբաժանումներն ուժեղացնելու համար։
Մեկ օր առաջ Հյուսիսային Կոսովոյում և Մետոհիայում բողոքի ցույցեր էին սկսվել՝ կապված ապրիլի վերջին չորս մունիցիպալիտետներում անցկացված ընտրությունների հետ։ Արդյունքում Զենջանի մունիցիպալիտետում արևմտյան ռազմական բլոկի ռազմական կոնտինգենտը բախվել է սերբերի հետ։ Կոսովոյում բախումների հետևանքով տասնյակ տուժածներ կան:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղ...
Վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում. Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...