ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներին հասցված հարվածները․ ՄԱԿ-ը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին
ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներին հասցված հարվածները։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Այսպիսով նա պատասխանել է Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումը մեկնաբանելու խնդրանքին, գրում է РИА Новости-ն։
«Իհարկե, մենք դատապարտում ենք ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որտեղ էլ դրանք տեղի ունենան»,-ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք, որ Մոսկվան և Մոսկվայի մարզը երեքշաբթի վաղ առավոտյան հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերով։ Արդյունքում մի քանի շինություններ վնասվել են։ Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել, անօդաչու սարքերի վնասած շենքերի որոշ բնակիչներ տարհանվել են, մինչ արտակարգ ծառայություններն աշխատել են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած է Կիևի ռեժիմը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...