ԱՄՆ իշխանությունները չեն ողջունում հարձակումները «Ռուսաստանի ներսում»
ԱՄՆ իշխանությունները չեն խրախուսում հարձակումները Ռուսաստանի Դաշնության սահմաններում, երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տունը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։
«Մենք տեսել ենք լուրերը և դեռ տեղեկություններ ենք հավաքում տեղի ունեցածի մասին: Ընդհանուր առմամբ, մենք չենք ողջունում հարձակումները Ռուսաստանի ներսում», - մեջբերում են արևմտյան ԶԼՄ-ները Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունից:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ն «կենտրոնացած է Ուկրաինային տրամադրել սարքավորումներ և ուսուցում, որն անհրաժեշտ է իր ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար»:
Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել։ Դրանցից մի քանիսը փոքր-ինչ վնասել են շենքերը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ուկրաինական ութ անօդաչու թռչող սարքերից երեքը ճնշվել են Մոսկվայում, ևս հինգը խոցվել են Մոսկվայի մարզում։
Մայրաքաղաքի ղեկավար Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկու հոգի բուժօգնության են դիմել, ոչ ոք հոսպիտալացման կարիք չունի։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։
Նմանատիպ հոդվածներ
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...