Ադրբեջանը պաշտպանության և անվտանգության ծախսերը կավելացնի լրացուցիչ 650 միլիոն դոլարով
2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ 650 միլիոն դոլար կհատկացնի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին գրել է ТАСС-ը՝ հղում անելով այդ երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:
«Նախատեսվում է լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ հատկացնել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար, այդ թվում՝ 1 միլիարդ մանաթը (588 միլիոն դոլար) հատուկ նախագծերի և պաշտպանական միջոցառումների համար»,- նշվում է գործակալության կայքում։
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ավելացումից հետո հատուկ նախագծերի ու պաշտպանական միջոցառումների վրա ծախսերը կկազմեն 1,81 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարա...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...