Վրաստանը ՌԴ-ի նկատմամբ վարում է «ռազմավարական համբերության» քաղաքականություն
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակարգն է իրականացրել Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես զիջումների գնալու քաղաքականությունը:
«Մենք զիջումների չենք գնում, այդ [Սաակաշվիլիի առաջնորդած] «Ազգային միացյալ շարժումն» էր 2008 թվականի պատերազմից ամիսներ անց ռուսներին աղաչում մշակութային փոխանակության միջոցառումներ անցկացնել, թույլ տվեց, որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, վաճառեց [ռուսներին] ռազմավարական նշանակության օբյեկտները: Մեր քաղաքականությունն է՝ պահպանել խաղաղությունը և զարգացնել տնտեսությունը»,- ասել է Պապուաշվիլին:
Նրա փոխանցմամբ, Վրաստանի այսօրվա կառավարությունը նույնիսկ չի քննարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու հնարավորությունը:
«Ցնցումները, պատերազմը և դրա հետևանքները մեզ ծանր հարված են հասցրել, տասնամյակներով հետ են շպրտել: Իսկ մեր քաղաքականության արդյունքում հիմա Վրաստանում գործազրկության ամենացածր մակարդակն է: Ինչո՞ւ: Որովհետև կարողացանք տասը տարի խաղաղություն պահպանել: Դա զիջում չէ, դա ռազմավարություն է, համբերության քաղաքականություն»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացե...
ՀՀ–ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով...
Արմեն Գրիգորյանը Սլովակիայում պանելային քննարկում կունենա Ալիևի օգնականի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GL...
ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղ...