ՀՀ–ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել ենք ՄԻԵԴ, որպեսզի ապահովվի հայ զինծառայողների կյանքի իրավունքը։ Հաստատման խնդիր չկա, քանի որ ադրբեջանական կողմն արդեն հաստատել է, որ հայ զինծառայողներն այնտեղ են։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջը Ադրբեջանին, պատասխանի ժամկետ կնշանակի», - ասել է Սամվելյանը։
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Այնուհետեև որոնողական աշխատանքների արդյունքում միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Մինչդեռ ադրբեջանական կողմը հայ զինծառայողների ապօրինի առևանգումը ներկայացրել էր իբրև դիվերսիոն ներթափանցման փորձ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացե...
Արմեն Գրիգորյանը Սլովակիայում պանելային քննարկում կունենա Ալիևի օգնականի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GL...
ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղ...
Վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում. Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմա...