ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին գործարարները միասին քեֆ են անում». Անդրանիկ Քոչարյան
Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարց է ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․
«Քրեական գործերով բազմաթիվ հետախուզվողներ, որոնք ՌԴ-ում են գտնվում։ Այս տարի առնվազն 2 անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ։
Վերջերս լայվ էր մտել հայնտի բանան ներկրող նախկին պատգամավոր, ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով թմրամիջոցը եկել և իտալացիների բացահայտումից հետո ոնց է գտել պարոն Աբազյանի հեռախոսահամարը։
Չեմ ողջունում մաքսային կանաչ գոտին, որի միջոցով այդ ապրանքները հասել են պահեստ։ Ուզում եմ հասկանալ, մինչև պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճա՞կի էր կանխել։ Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծվում՝ «տանիք» է կոչվում, ՌԴ ինչ որ պաշտոնյաների հետ, կնունքի, ծնունդի են մասնակցում։ Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք այդ հարցը, թե ոչ»,-նշել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ բանավեճ է սկսվել Փաշինյանի և Ալիևի միջև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը». Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած...
Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողակ...
«Արցախի վերաբերյալ Մոսկվայում կայացած քննարկման արդյունքները գոհացուցիչ չեն»․ Փաշինյան
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ և դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերութ...