Լեհաստանի նախագահը շնորհավորանքում Էրդողանի փոխարեն նշել է ֆուտբոլային ակումբի երկրպագուի էջը
Լեհաստանի նախագահը սոցցանցի իր էջում թուրքերեն նման շնորհավորանք է հրապարակել, սակայն թուրք առաջնորդի էջին հղում կատարելու փոխարեն Դուդան նշել է Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուի էջը։ Ավելի ուշ շնորհավորանքները հեռացվել են, իսկ էջում հայտնվել է նոր հաղորդագրություն՝ ճիշտ հղումով։
«Շնորհավորում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս տարի մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Լեհաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև բարեկամության պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Մենք պատրաստ է համագործակցել տարածաշրջանային անվտանգության ապահովման, ՆԱՏՕ-ի զարգացման և Եվրոպայում խաղաղության ապահովման գործում»,- գրել է Դուդան։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների ավելի քան 52%-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով...
Արմեն Գրիգորյանը Սլովակիայում պանելային քննարկում կունենա Ալիևի օգնականի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GL...
ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղ...
Վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում. Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմա...