«Լուրջ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագիր կնքելու համար». Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ գրեթե չկան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, մոտ ապագայում կարող է խաղաղ պայմանագիր կնքվել։ «Այժմ, երբ Հայաստանն արդեն ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, գործնականում լուրջ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի համար»,- ասել է նա Լաչինի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա, եթե Երևանը «կրկին չփոխի իր դիրքորոշումը»։
Հավելենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե Քիշնեւում նախատեսվում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հայկական կողմը պատրաստ կլինի ստորագրել փաստաթուղթը, երբ հստակեցվեն բոլոր հիմնարար հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողակ...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...
«Արցախի վերաբերյալ Մոսկվայում կայացած քննարկման արդյունքները գոհացուցիչ չեն»․ Փաշինյան
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ և դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերութ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...