![Ռուսաստանից մեկնաբանել են Անկարայի կողմից Կիևին սպառազինության մատակարարումը](https://auroranews.am/storage/img/base_image/old/0d1e29f90f0c479b2d117e5c81f74c69.webp)
Ռուսաստանից մեկնաբանել են Անկարայի կողմից Կիևին սպառազինության մատակարարումը
![Ռուսաստանից մեկնաբանել են Անկարայի կողմից Կիևին սպառազինության մատակարարումը](https://auroranews.am/storage/img/base_image/old/0d1e29f90f0c479b2d117e5c81f74c69.webp)
Անկարայի կողմից Կիևին սպառազինություն և տեխնիկա մատակարարելը հակասում է հրադադար ապահովելու Թուրքիայի մտադրությանը և չի զուգակցվում միջնորդի դերի հետ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:
«Անկարան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում շուտափույթ հրադադար ապահովելու և իր իսկ միջնորդությամբ բանակցային գործընթացը վերսկսելու ձգտման մասին։ Իհարկե, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումը Կիևի ռեժիմին ուղղակիորեն հակասում է նման մտադրություններին և ոչ մի կերպ չի զուգակցվում միջնորդի դերի հետ»,-ասել է դիվանագետը։
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներինՈւկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում» զենք մատակարարելով Ուկրաինային։