Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը՝ հաճոյանալ Հայաստանի՞ն թե Արևմուտքին. Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին
Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը՝ հաճոյանալ Հայաստանի՞ն թե Արեւմուտքի երկրներին։ Նման հարցադրումներ է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Ադրբեջանի հասցեին արված արտահայտությունները, փոխանցում է Anadolu-ն։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն խոսել է առանց Ադրբեջանի մասնակցության նախագծերի իրականացման մասին:
«Մենք քաջ գիտակցում ենք այն ուժերի նպատակները, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-ասել է նա։
Թուրք նախարարը հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարեւորության մասին, որը «ուժ եւ վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին»: Նրա խոսքով՝ թյուրքական պետությունների կազմակերպությունը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը երկրների միջեւ բազմաթիվ ուղղություններով՝ «զբոսաշրջությունից մինչեւ էներգետիկա, մշակույթից մինչեւ տիեզերք»:
Նմանատիպ հոդվածներ
«Վերջացրե´ք. այս ամեն ինչը պետք է կանգնեցնել». Ռուբեն Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսո...
Մարուքյանը՝ 2 հայ զինծառայողի առևանգման մասին
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմա...
«Միայն այդ դեպքում զիջումներ կարվեն». Ալիևը կրկին սպառնացել է
Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով, այսինքն՝ արդար։ Խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ելույթը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ բարձր ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է: Հիշեցնենք՝ Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է: 19...