«ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարը պետք է կարողանա կոշտ խոսել Վլադիմիր Պուտինի հետ». Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Ստոլտենբերգն այս տարվա աշնանը մտադիր է ազատվել պաշտոնը: Հիմա Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները նոր ղեկավարի թեկնածուներ են որոնում: Խնդրի մասին խոսել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Կոպենհագենի դեմոկրատական գագաթնաժողովի հիմնադիր, դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Ապագա գլխավոր քարտուղարը պետք է համապատասխանի երկու առանցքային պահանջներին՝ կարողանա պահպանել դաշինքի միասնությունը և կոշտ խոսել դաշինքին սպառնացող Վլադիմիր Պուտինի ու մնացած ավտոկրատների հետ»,- ասել է նախկին գլխավոր քարտուղարը:
ՆԱՏՕ-ի համակարգում չեն բացառում, որ անդամ երկրների լիդերները կխնդրեն Ստոլտենբերգին շարունակել աշխատանքը մինչև 2024 թվականը, սակայն նա մի քանի առիթներով ընդգծել է, որ կգերադասի հեռանալ:
Հավանական թեկնածուների թվում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և Դանիայի կին վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը: Մամուլում կին թեկնածուների ցանկում հիշատակվել են նաև Էստոնիայի վարչապետ Մայա Կալլասի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կանադայի փոխվարչապետ Կրիստիա Ֆրիլանդի անունները: Հավանական թեկնածուներ են համարվում նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջացիների հոլիվուդյան ոճի սցենարը. ամենայն հավանականությամբ, մեր զինծառայողներին առևանգվել են». Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ադրբեջանցիները երեկվանից հոլի...
Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։ Այս մասի...
«Իշխանության լկտիությունը չափ ու սահման չունի». Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն անդրադարձել է զոհված զինծառայողի մոր կալանավորմանը: «Մտահոգիչ իրավիճակ Ռազմի դաշ...
Ի՞նչ է սպասվում ռուս-ուկրաինական պատերազմի 500-րդ օրը. Զելենսկի
Ելույթ ունենալով Ճապոնիայում G7-ի նստաշրջանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, որ հունիսին կլրանա լայ...