
Ոտքերը Նենսի Փելոսիի սեղանին դրած տղամարդը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Արկանզասից մի տղամարդ, ով լուսանկարվել էր 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի մայրաքաղաքի բողոքի ցույցի ժամանակ՝ ոտքերը դրած Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի սեղանին, դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման: Տեղեկությունը հայտնում է Fox News-ը։
2023 թվականի հունվարին Բարնետը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության բոլոր ութ կետերով, ներառյալ անկարգությունների և պաշտոնական լսումների խոչընդոտման մեղադրանքները:
Դաշնային դատախազները դատավորին խնդրել են դատապարտել Բարնետին ավելի քան յոթ տարվա ազատազրկման, որին կհետևի երեք տարվա պայմանական վաղաժամկետ ազատում, սակայն դատարանը որոշել է նրան տալ ընդամենը 4,5 տարի:
Վաշինգտոնում անկարգությունները, որոնք ավարտվել են Կապիտոլիումի գրոհով, տեղի են ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին։ Այդ օրը ԱՄՆ Կոնգրեսը պետք է հաստատեր Ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։