Կարևորը՝ դեմենցիայով տառապող մարդու չընտրեն․ Մեդվեդևը՝ ԱՄՆ առաջիկա ընտրությունների մասին

ԱՄՆ նախագահական ընտրությունների հարցում մեր երկրի համար գլխավորն այն է, որ ամերիկացիները չընտրեն դեմենցիայով տառապող մարդու։ Այս մասին Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 

Պատասխանելով այն հարցին, թե Ամերիկայի նախագահի ո՞ր թեկնածությունն է ամենամեծ համակրանքը առաջացնում Մոսկվայում, Մեդվեդևն ասել է. «Գլխավորը դեմենցիա ունեցող տղայի չընտրելն է»։ «Եվ նրանք կարող են ընտրել»,- հավելել է նա։ 

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «լավ տղա է, բայց վախկոտ»։ Միաժամանակ Մեդվեդևն ընդգծել է, որ պատմականորեն Ռուսաստանի համար ավելի հեշտ էր աշխատել հանրապետականների հետ։ 

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։

Քաղաքականություն

Պատահարներ