Էջմիածնում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել
Մայիսի 26-ին` ժամը 06։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1983 թ․) բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին
Չավուշօղլուն քննադատել է Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար, որն անցնում է Ադրբեջանի կողքով։ Ն...
Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունեն առնվազն երկու փաստաթուղթ․ «Կոմերսանտ»
Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ա...
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանր...
Ինչ առաջարկներ է ներկայացրել Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին
ԱՄՆ վարչակազմը խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկ...