Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին
Չավուշօղլուն քննադատել է Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար, որն անցնում է Ադրբեջանի կողքով։
Նրա խոսքով, թուրքի ճանապարհն անցնում է Շուշիյով, Ջրականով, որտեղ թափվել է նահատակների արյունը, Զանգեզուրի հնագույն թյուրքական հողով։ «Այսօր անգամ Հայաստանի վարչապետն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ Ղարաբաղը, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից», – ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ դիմելով Քըլըչդարօղլուին։
Թուրքիայում Միլի Մեջլիսի պատվիրակության ղեկավարի կարծիքով էլ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները «Նոր մետաքսի» մասին, որը շրջանցում է Ադրբեջանը, նշանակում է, որ նա դեմ է թուրքերի համերաշխությանը, թուրք-ադրբեջանական միությանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունեն առնվազն երկու փաստաթուղթ․ «Կոմերսանտ»
Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլ...
Ինչ առաջարկներ է ներկայացրել Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին
ԱՄՆ վարչակազմը խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի շրջանակում առավել վիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկ...
«Առաջարկ եղավ չհեռանալ և չլքել մեր դիրքերը Կուբաթլուի (Սանասար), Բերձորի մոտ․ Տիրան Խաչատրյանը պատմում է
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբ...
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում...