Չինաստանը ԵՄ երկրներին հորդորել է համաձայնել Ուկրաինայի օկուպացված տարածքները ՌԴ-ին փոխանցելուն
Չինաստանի պատվիրակությունը՝ Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուի գլխավորությամբ, փորձել է եվրոպացի առաջնորդներին համոզել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում չեզոքություն պահպանելու, հրադադարի անհապաղ դադարեցման և Ռուսաստանի կողմից արդեն իսկ օկուպացված տարածքները հանձնելու համաձայնության մեջ։ Այս մասին հայտնում է The Insider-ը` հղում անելով ԵՄ երկրների ղեկավարության Wall Street Journal-ի աղբյուրները։
Բացի այդ, Լի Հուին առաջարկել է Եվրոպային դիտարկել Չինաստանը որպես ԱՄՆ-ի այլընտրանքային ուժի կենտրոն։ WSJ-ի զրուցակիցների կարծիքով՝ եվրոպական պետությունների իշխանությունները չեն պատրաստվում ամբողջությամբ մերժել Չինաստանի խաղաղապահ ջանքերը, սակայն կարծում են, որ խաղաղությունը հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը մնացել են Ուկրաինայի տարածքում։
Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ չինական պատվիրակությանը տրվել է պատասխան, որ «հակամարտության սառեցումը չի բխում միջազգային հանրության շահերից»։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը վստահեցրել են նաև ԵՄ-ի դիրքորոշումն ամերիկյանից տարանջատելու «անհնարինությունը», և որ Եվրոպան չի դադարեցնի աջակցել Ուկրաինային։ «Միգուցե նրանք փորձարկում են Արևմուտքի միասնությունը»,- ասում է WSJ-ի աղբյուրը։
Մայիսի 26-ին Լի Հուին բանակցությունների համար ժամանել է Մոսկվա։ Այստեղ նա հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա հետ քննարկելու է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու չինական ծրագիրը։ Մինչ այդ նա եղել է Ուկրաինայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...
Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Կապանում. Сivilnet
Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հայտնում են Ռուսաստանի դիվանագիտակ...