Բրազիլիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով
Բրազիլիայի Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել նակին նախագահ (1990-1992) եւ սենատոր Ֆերնանդու Աֆոնսու Կոլոր դի Մելուին, որին վերագրվում են պասիվ կոռուպցիա եւ փողերի լվացում 2010-2014թթ.։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Դաշնային գերագույն դատարանի լիագումար նիստը... դատապարտել է նախկին սենատոր Ֆերնանդու Կոլոր դի Մելուին BR Distribuidora-ի (վառելիքի վաճառքի Petrobras նավթագազային դուստր ձեռնարկության) հետ կապված հանցագործության համար։ Դատարանն ապացուցված է համարել, որ նախկին խորհրդարանականը բիզնեսմեններ Լուիս Պերեյրա Դուարտե դե Ամորիմի եւ Պեդրո Պաուլո Բերգամասկի դե Լեոնի Ռամոսի օգնությամբ ստացել է 20 մլն ռեալ պետական ընկերության եւ UTC Engenharia-ի միջեւ ապօրինի գործարքի կնքման համար»,- նշվել է դատարանի կայքում տեղադրված տեղեկությունում։
Պասիվ կոռուպցիայի եւ փողերի լվացման նախնական մեղադրանքներին ավելացվել է հանցավոր գործարքին միանալու մեղադրանքը։ Դատավճիռը կհրապարակվի մայիսի 31-ին։
Գործով զեկուցող դատավոր Էդսոն Ֆաչինը ամբաստանյալի համար պահանջել է 33 տարվա ազատազրկում, տուգանք եւ փոխհատուցման վճարում, գույքի առգրավում՝ կապված հանցագործության հետ, եւ պետական ծառայության արգելում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...