ՏԵՍԱՅՈՒԹ. Վարչապետն էն անձերից չի, որ «փըխկ» անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա. Աղազարյան

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում իր ելույթում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, դիմելով ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներին, ասել է: 

 

«Բնականաբար, դա այստեղ հավանության չի արժանանա: Դուրս եկեք փողոց, հավաքեք ժողովրդին, ներկայացրեք, ասեք՝ խաբել են ձեզ, սիրելի ժողովուրդ, եկեք միանանք, հայրենիքը փրկենք: Մի ասեք՝ թող վարչապետը հեռանա: Վարչապետը ինստիտուտ է, վարչապետը հո անձ չի, վարչապետը, փառք Աստծո, այն անձերից չի, որ «փըխկ» անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա»,- ԱԺ-ում նշել է Աղազարյանը։

 

Նա նշել է, թե Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդին. 

 

«Կարող է մենք սխալվել ենք, կարող է մենք խաբել ենք, ներկայացրեք ժողովրդին, թող ժողովուրդը հասկանա: իսկ նրանք, որոնք ասում են՝ ժողովուրդը չի հասկանում, նրանք, որոնք հայրենիքի եւ պետականության մասին կարծում են, թե ավելի շատ են մտածում, քան խոհանոցում արձակուրդ եկած իր զինվոր որդու համար ճաշ եփող մայրը, ապա կներեք, թքած ունեմ ես էդպիսի մարդկանց վրա»,-ասել է ՔՊ-ական պատգամավորը: