ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում Հակոբ Արշակյանը ձայնագրություն է միացրել
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ի պատասխան ընդդիմադիրների ելույթներին, ձայնագրություն է միացրել՝ Ռոբերտ Քոչարյանի, ով այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. ելույթների վերաբերյալ:
«Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ով իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»,-ասել է Հակոբ Արշակյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ ունեցած ելույթում ասում էր, որ կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ, դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է:
«ՀԺ թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ»,-ասել էր առաջին նախագահը:
Սերժ Սարգսյանն էլ ձայնագրությունում նշում էր, որ ՀՀ-ն համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն, և դա փոխզիջում է:
Ձայնագրությունից հետո Արշակյանը հարցրել է ընդդիմադիրներին.
«Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ. այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ և ո՞րն է ձեր հայրենիքը»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...