Սկսվել է միջուկային զենքի տեղափոխումը Բելառուս. նախագահ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ռուսական միջուկային զենքի տեղափոխման մեկնարկի մասին, հայտնել է BelTA-ն։
Այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում Եվրասիական տնտեսական համաժողովում։
«Պետք էր պատրաստել այնտեղ և՛ պահեստավորման վայրեր և՛ այլն։ Մենք այդ ամենն արել ենք: Ուստի սկսվել է միջուկային զենքի տեղափոխումը»,- ասել է Լուկաշենկոն։
Հստակեցնող հարցին, թե Բելառուսում արդեն միջուկային զենք կա՞, պետության ղեկավարը պատասխանել է. «Հնարավոր է»։
Բելառուսի նախագահը հավելել է, որ Մինսկը պատասխանատու կվերաբերվի տեղակայված ռուսական միջուկային զենքին, և «ամեն ինչ կարգին կլինի»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Իր խոսքո...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք,...
ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տր...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավ...