«Իրանի և Հայաստանի միասնությունը չի թողնում որ Զանգեզուրի միջանցքը բացվի». Քըլըչդարօղլու
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցերին։
«Երբ դառնամ նախագահ, պետական ավանդույթներին համապատասխան՝ իմ առաջին այցը կկատարեմ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, իսկ երկրորդը, իհարկե, Ադրբեջան։ Բաքվի և Ստամբուլի միջև տարբերություն չկա։ Վստահ եմ, որ մյուս կուսակցությունների ղեկավարները նույն կերպ են նայում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին, ինչպես ես», - հայտարարել է Քըլըչդարօղլուն։
Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» հարցին, Քըլըչդարօղլուն պատասխանել է. «Գիտեք, կա Զանգեզուրի միջանցք, որը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ օգնությունից։ Իրանի և Հայաստանի միասնությունը որոշակիորեն խոչընդոտում է այս միջանցքի բացմանը։ Եթե Թուրքիան օգտագործի իր ներուժը, ապա շատ ավելի ուժեղ կլինի տարածաշրջանում։ Եթե կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվող միջանցքը մեծ օգուտ կտա և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին, բոլոր երկրները կկարողանան կիսել ստեղծված տնտեսական արդյունքը։ Մենք պետք է ընդլայնենք այդ միջանցքը»։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...