Դանիան և Նիդեռլանդներն առաջինը ուկրաինացի օդաչուներին կսովորեցնեն F-16 վարել. Պենտագոն
Դանիան և Նիդեռլանդները կլինեն առաջին երկրները, որոնք կսկսեն պատրաստել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ վարելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Մյուս երկրները կմիանան ավելի ուշ»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ Փեթ Ռայդերը ասել էր, որ ուսուցումը և F-16 կործանիչների ցանկացած հնարավոր տեղափոխումը Ուկրաինա նախատեսված է նրա միջնաժամկետ և երկարաժամկետ պաշտպանության կարիքները բավարարելու համար, այլ ոչ թե կարճաժամկետ օգտագործման համար:
«Ուկրաինայի համար F-16-երը երկարաժամկետ պարտավորություն են Ուկրաինային»,- ասել էր Ռայդերը՝ հավելելով, որ ինքնաթիռները շուտով չեն ներգրավվի մարտերում:
Նմանատիպ հոդվածներ
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...